|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 20-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 48/4 շենքի բնակարաններից մեկում առկա է գազի արտահոսք, ներսում գտնվող բնակիչը չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ շքամուտքի հատակին, անգիտակից վիճակում հայտնաբերել են Մ. Բ.-ին (1997 թ. ծնված): Փրկարարների աջակցությամբ Մ. Բ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: