|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ անդամ Վաչե Բրուտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանի վերանկախացումից ի վեր ոչ մի ընտրության ժամանակ Դաշնակցությունը վճռական քանակով քվե չի ստացել, սակայն ամեն անգամ, երբ երկիրը նեղ կացության է մատնվել, բոլորի ակնարկներն ուղղված են եղել Դաշնակցությանը՝ նրանից փրկություն ակնկալելով: Եվ Դաշնակցությունը չի զլացել այդ քայլն անել: Հիմա էլ պատկերը տարբեր չէ. ցարդ Դաշնակցության նախաձեռնությունն է եղել միայն, որ այս դժվարին օրերին փարոսի նման լույս և հույս ներշնչի: Այս հանգամանքը Դաշնակցության համար թե´ պատիվ է, թե´ ծանր պատասխանատվություն: Մարդիկ Դաշնակցությանը համակրեն, թե` ոչ, սա է իրականությունը»: