|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանում ԵԱՀԿ Մարդու իրավունքների և դեմոկրատական ինստիտուտների հարցերով բյուրոյի մամուլի ասուլիսը, որը նվիրված է եղել նախագահական ընտրությունների արդյունքներին, ավարտվել է սկանդալով. հայտնում է АПА-ն:
Երբ առաքելության ներկայացուցիչները սկսել են խոսել խախտումների մասին, լրագրողների մի խումբ վեր է կացել տեղից և բողոք հայտնել: Նրանք պահանջել են առաքելությունից` փոխել իրենց հաշվետվությունը:
Ի պատասխան դիտորդները լքել են դահլիճը: Շուտով նրանք վերադարձել են և հայտնել, որ կա մոնիթորինգի արդյունքների գրավոր տարբերակը, և ցանկացողները կարող են ծանոթանալ դրան: