|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում Ռուսաստանին պատրաստ լինելու կոչ է արել:
«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայում արձակված ցանկացած հրթիռ: Պատրաստվի'ր, Ռուսաստա'ն, քանի որ դրանք կլինեն՝ գեղեցիկ, նոր և «խելացի»: Դուք չպետք է համագործակցեք մի կենդանու հետ, ով ամեն օր քիմիական գազով սպանում է իր ժողովրդին և դրանից հաճույք ստանում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, որ 48 ժամվա ընթացքում կհայտնի իր գործողությունների մասին, որոնք կլինեն սիրիական Դումայում ենթադրյալ քիմիական հարձակման պատասխանը: