|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անգլիական Սոլսբերի քաղաքի հիվանդանոցի ներկայացուցիչ Քրիստին Բլանշարդը հայտնել է, որ ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը բարելավվում է. հայտնում է РИА Новости-ն:
Նա նաև հաստատել է ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը, որ նրա դուստրը` Յուլյան, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
«Թեև նա կազդուրվում է ավելի դանդաղ, քան Յուլյան, մենք հույս ունենք, որ նա նույնպես ժամանակին կլքի հիվանդանոցը»,- ասել է Բլանշարդը: