|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի զարմուհին` Վիտորյան, Business FM-ի հետ զրույցում հաստատել է, որ իրեն հրաժարվել են վիզա տրամադրել Մեծ Բրիտանիա այցելելու համար. հայտնում է РИА Новости-ն:
Նա նաև ասել է, որ Յուլյա Սկրիպալի հետ շաբաթվա սկզբին ունեցած հեռախոսազրույցից հետո նա այլևս չի կարողացել կապ հաստատել նրա հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը РИА Новости-ին ասել էր, որ «Սկրիպալի գործի» շուրջ ստեղծված իրավիճակում Մեծ Բրիտանիայի իշխանությունների պահվածքը, որոնք թաքցնում են տուժածներին արտաքին աշխարհից, հրաժարվում են համագործակցել և պատասխանել հարցերին, վկայում է այն մասին, որ նրանք թաքցնելու բան ունեն: