|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ քննչական կոմիտեն պարզել է, թե որտեղից և երբ է ձեռք բերվել երեկ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթած` գարեջրի ճնշումն ապահովող գլանատակառը։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Մեզ տեղեկացրին, որ, ի թիվս այլ փորձաքննությունների, նշանակվել է նաեւ պայթյունատեխնիկական փորձաքննություն՝ պարզելու` արդյո՞ք այն եղել է գործարանային արտադրության, թե՞ ոչ, պահպանվե՞լ են շահագործման անվտանգության կանոնները, թե՞ ոչ, եթե` ոչ, ապա` ում կողմից։ Փորձաքննության կատարումը հանձնարարվել է Փորձաքննությունների ազգային բյուրոյին:
Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով տուժել է 8 մարդ: Նրանցից 6-ը երեխաներ են: