|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը որոշել է որեւէ արմատական փոփոխություն չիրականացնել կառավարության կազմում եւ իշխանության մեջ ընդհանրապես:
Ընդամենը անվանափոխություն, եւ ուրիշ ոչինչ. ինքը այլեւս ոչ թե նախագահ է, այլ վարչապետ, Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետ է, այլ առաջին փոխվարչապետ:
Կարեն Կարապետյանը եւ իր տնտեսական թիմը շարունակելու են մնալ որպես տնտեսության մեջ հաջողության հասած առաջնորդներ: Չեն փոխվելու մարզպետները, պետական կառավարման ապարատի պաշտոնյաները, բոլորը պետք է երջանիկ լինեն, որ Սերժ Սարգսյանը մնում է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում