|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարտի 27-ին, ժամը 21:15-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գետից դուրս են բերել «Nissan Tiida» մակնիշի 0878ME պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Գ.) և հոսանքազրկել. տուժածներ չկան:
ԱԻՆ մամուլի ծառայություն