|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լոռու մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել աղջիկ առևանգելու վերաբերյալ հերթակա քրեական գործը: Գործով ամբաստանյալի կարգավիճակում է հայտնվել 4 անձ, որոնցից երեքը հարազատ եղբայրներ են:
Համաձայն մեղադրական եզրակացության` Ռոմիկ Ն-ն Մ.Ա-ին ամուսնության նպատակով առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով եղբայրների և ընկերոջ հետ, 2018 թվականի հունվարի 9-ին աղջկա կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, հարկադրաբար նստեցրել են ավտոմեքենա՝ բացահայտ առևանգելով նրան:
Տղաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձին առևանգելը): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: