|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների միշտական հանձնաժողովը նիստ է գումարել: Այս պահին երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը:
Ի դեպ, հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նիստին ներկայացավ մեկ րոպե ուշացումով: «Ներողություն եմ խնդրում մեկ րոպե ուշանալու համար»,- ասաց նա:
Նշենք, որ նախորդ նիստին, երբ ընդմիջումից հետո ուշացել էին ՀՀԿ-ական պատգամավորները, Կոստանյանը նրանց նկատողություն արեց, մասնավորապես` ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանին, ով պետք է նախագիծ ներկայացներ:
Ուշացումով եկած Կոստանյանը հանձնաժողովի նիստի օրակարգը հաստատելուց հետո դուրս եկավ: Այժմ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննսիսյանը ներկայացնում է քննարկվող հարցը, իսկ հանձնաժողովի նախագահը բացակայում է նիստից: