|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հայտարարությունը, թե Իրանը թաքցնում է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներին, սուտ է: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին. հայտնում է ТАСС-ը:
Նա նաև նշել է, որ Սաուդյան Արաբիան վերջինը չէր «Ալ Քաիդա»-ի ստեղծման գործում`նկատի ունենալով 2011 սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը երկրի մասնակցությունը:
Երկուշաբթի CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել էր, որ «Իրանն իր տարածքում թաքցնում է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներին, այդ թվում՝ Ուսամա բեն Լադենի որդուն»: