|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Բրիտանիայի հետախուզությունը եւ Ազգային հանցավորության գործակալությունը սկսելու է վերահսկել եւ քննություն իրականացնել կոռուպցիոն գործարքներ իրականացնելու մեջ կասկածվող անձանց ֆինանսական եւ գործարար վարքագծի շուրջ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: «Ազատություն ռադիոկայան»-ի բրիտանական աղբյուրի փոխանցմամբ, գաղտնի հետաքննության է ենթարկվելու նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողմից այդ երկրում իրականացվող բիզնես-կոմերցիոն գործունեությունը:
Ադրբեջանում իշխող ալիեւյան ընտանիքի կողմից փողերի լվացման մասին անընդհատ նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս:
Կազմակերպված հանցագործության եւ կաշառակերության լուսաբանման (Organized Crime and Corruption Reporting Project) նախագիծը 2017 թ. ամռան վերջին հրապարակել էր տեղեկություն, ըստ որի՝ Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաեւ կատարվել են թանկարժեք գնումներ:
Նշվում է, որ գումարի մեծ մասը վճարվել է լոբբիստներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին ու գործարարներին: Վճարման սխեման հատկապես հաջող է անցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում 2013 թվականին Ադրբեջանի համար խիստ կարեւոր զեկույցի քվեարկության ժամանակ: