|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2018 թվականի հունվարի 1-ից գործում է ՀՀ հարկային օրենսգիրքը, որի 147-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանց՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները համարվում են նվազեցվող եկամուտներ՝ օրենսգրքի 148-րդ հոդվածի համաձայն:
Այսինքն` գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանցից գյուղատնտեսական արտադրանք ձեռքբերելիս այդ անձանց վճարած եկամուտներից եկամտային հարկ չեն հաշվարկում (եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում):
Միաժամանակ, վերոնշյալ արտոնության կիրառման համար անհրաժեշտ են ֆիզիկական անձի` գյուղատնտեսական արտադրանքի արտադրող լինելը հիմնավորող փաստաթղթեր (օրինակ, գրավոր կնքված պայմանագիր` վաճառողի տվյալներում «գյուղատնտեսական արտադրանքի արտադրող» նշումով կամ տեղեկանք կամ համանման այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են ֆիզիկական անձի` վաճառվող գյուղատնտեսական արտադրանքի արտադրող լինելը):