|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի մամուլի ծառայությունը մեկնաբանել է Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը ներկայացնող Սամուել վարդապետ Աղոյանի՝ Բարեբեր կրակի մասին հայտարարությունը. հայտնում է РИА Новости-ն:
«Բարեբեր կրակի իջնելն ուրախություն է միլիոնավոր մարդկանց համար, և դրա իսկությունը կասկածի տակ առնելը սխալ է ու ոչ տեղին»,- ասել է պատրիարքի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վոլկովը:
Ավելի վաղ Աղոյանն ասել էր, որ երեք անգամ ականատես է եղել, որ պատրիարքները լամպից են վառում մոմերը: