|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր առավոտյան` ժամը 06։20-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսակետ չհասած՝ ճամփեզրին, տղամարդու դի կա։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է մահացածի ինքնությունը: Նա Գյումրի քաղաքի բնակիչ` 1957-ին ծնված Գ.Գ-ն է: Նախնական տեղեկություններով՝ դիակի վրա կան վնասվածքներ և կոտրվածքներ։ Նշանավել է դատաբժկական փորձաքննություն, կատարվում է քննություն: