|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ընդդիմության հետ. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է NBC-ին տված հարցազրույցում:
«Ես կցանկանայի համագործակցել այդ մարդկանց հետ և պատրաստ եմ դա անել, որպեսզի փորձեմ մեր երկիրն ավելի ուժեղ, մրցունակ, արդյունավետ և ինքնաբավ դարձնել»,- ասել է նա:
Հարցին` պատրա՞ստ է ներում շնորհել Ալեքսեյ Նավալնիին, որպեսզի դատվածությունից ազատվելուց հետո նա կարողանա մասնակցել նախագահական ընտրություններին, Պուտինը պատասխանել է, որ ներում շնորհել կարելի է ցանկացած մարդու, եթե նա դրան արժանի է: