|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգի դպրոցներից մեկի աշակերտները հոսպիտալացվել են: Ըստ Demokrathaber-ի՝ աշակերտների մոտ սրտխառնոց և վատ ինքնազգացողություն է նկատվել ծորակից ջուր խմելուց հետո:
Հոսպիտալացված աշակերտներից ոմանց համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել:
Դեպքի մանրամասները պարզելու համար լաբորատորիա է ուղարկվել ջրի նմուշ: