|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ հաղորդավարուհի, ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի վրա մի տղամարդ է հարձակվել:
Интерфакс-ը հայտնում է, որ Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ իր համար բավարար չէ Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի ներողությունն այն բանի համար, որ իր մոտ փորձաշրջան անցնող աշխատողը հրել է Սոբչակին և ջուր լցրել նրա վրա:
«Դուք կարծում եք, որ նախագահի թեկնածուի վրա հարձակվելուց և վիրավորելուց հետո բավակա՞ն է պարզապես ներողություն խնդրելը»,- նշել է նա:
Սոբչակը պահանջում է աշխատանքից ազատել իր վրա հարձակվողին: