|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ-ում այսօր քննարկվում է ՀՀ 4-րդ նախագահ թեկնածու Արմեն Սարգսյանին ընտրելու հարցը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի ելույթին: Նա նշեց, որ չի կարող խոսել նույն հռետորությամբ: «Չեմ կարող խոսել նույն հռետորաբանությամբ, ինչ պարոն Փաշինյանը: Ես հանրապետության մեջ երեք հոգու գիտեմ, որ, ժեստիկուլյացիայի հետ կապված, հայելու դեմ մի քանի ժամ պարապմունք են անցկացնում: Այսօր շատ ուրախ եմ նաև, որ 4-րդին էլ հայտնաբերեցի»,- ասաց Բաղդասարյանը:
Նա` որպես ավագ ընկեր, խորհուրդ տվեց Փաշինյանին. «Որպես ավագ ընկեր` մի խորհուրդ տամ` ձեռքի շարժումները շատ են, դրանք փոխեք դեմքի միմիկայի, դա ավելի ազդեցիկ կլինի լսարանի վրա, դա իմ բազմամյա փորձից եմ ասում»: