|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց խաչմերուկի ավտոճանապարհային գետնանցման և Պարոնյան փողոցի հեղեղատար համակարգի ու անձրևընդունիչ հորերի կառուցման նպատակով Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց խաչմերուկում 2018 թվականի մարտի 3-ից 2 ամիս ժամանակով՝ մինչև շինարարության ավարտը, կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:
Փոփոխության անդյունքում կդադարեցվի երթևեկությունը նշված գետնանցման դեպի Հաղթանակի կամուրջ ուղղության երթևեկելի մասով, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Խորենացու փողոց ուղղության տեղամասով երթևեկությունը կկազմակերպվի երկկողմ՝ յուրաքանչյուր ուղղությամբ մեկ գոտիով:
Միաժամանակ՝ նշված ուղղություններով կթույլատրվի երթևեկել նաև գետնանցման վերևի հատվածով, ինչի համար նշված խաչմերուկի լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմում կկատարվի համապատասխան փոփոխություն, կտեղակայվեն անհրաժեշտ ճանապարհային նշաններ և գծանշումներ:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
