|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երուսաղեմի խոշորագույն քրիստոնեական դավանությունները փետրվարի 28-ի առավոտյան վերաբացել են Սուրբ Հարության տաճարի դռները՝ վերջ դնելով եռօրյա բողոքի ակցիային, որն ուղղված էր քաղաքապետարանի՝ եկեղեցիներից հարկեր գանձելու որոշման դեմ. հայտնում է РИА Новости-ն:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Երուսաղեմի իշխանությունները հարկերի սահմանման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամություն են հայտնել:
Եկեղեցական առաջնորդները տարածած հայտարարությունում շնորհակալություն են հայտնել երկրի կառավարության ղեկավար Բինյամին Նեթանյահուին՝ «կառուցողական միջամտության» համար:
Իսրայելը համաձայնել է զիջման գնալ ևս մի վիճահարույց հարցում և սառեցնել հողերի օտարման մասին օրինագիծը: