|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Մառնեուլում «Անկախությունից մինչև ազատություն՝ հանրապետության 100 տարիները» արշավի շրջանակում երիտասարդ ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ. հայտնում է АПА-ն:
Հանդիպման ժամանակ երիտասարդ մասնակիցներից մեկը Վրաստանի նախագահին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել «Խոջալուի զոհերի» հիշատակը, ինչը, սակայն, նախագահը չի արել: Փոխարենը Մարգվելաշվիլին միայն նշել է, որ Վրաստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է: