|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ Գերագույն դատարանն օրինական է ճանաչել նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի բողոքի մերժումը, ով ավելի վաղ դիմել էր դատարան` խնդրելով չեղարկել գործող նախագահ Վլադիմիր Պուտինի գրանցումը` որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու. հայտնում է РИА Новости-ն:
Իր հայցում Սոբչակը նշում է, որ Պուտինն իրավունք չունի առաջադրվելու, քանի որ բազմիցս զբաղեցրել է ՌԴ նախագահի պաշտոնը, նա նաև կատարել է նախագահի պարտականություններ 1999-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2000-ի մայիսի 7-ը: