|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փետրվարի 24-ին, ժ.19.05-ին, ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բուրաստան գյուղի բնակիչ և հայտնել, որ հարևանի 2.5 տարեկան որդին արդեն մեկուկես ժամ կորել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժ.17.00-ի սահմաններում, 2015 թվականին ծնված Ս․Խ-ն, պապու հետ գտնվելով տանը կից անասնագոմում, դուրս է եկել անասնագոմից և անհայտ կորել։ Ձեռնարկված անհետաձգելի օպերեատիվ հետախուզական և որոնողական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժ.22.10-ին, Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի վերջնամասում գտնվող ջրատարի մեջ հայտնաբերվել է Ս.Խ-ի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն:
Ոստիկանության լրատվական ծառայություն