|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փետրվարի 23-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` գետի մեջ, կասկածում են, որ կարող է դիակ լինել։
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հունվարի 30-ից որպես անհետ կորած որոնվող, 1992 թ. ծնված Վարդան Մնացականյանի դիակը։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է քննություն։