|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չի կարելի նման բան անել. Գառնի «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի դիմաց շինարարություն իրականացնելուն նման կերպ արձագանքեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նախարարը նշեց, որ մշակույթի նախարարությունը որևէ իրավական առնչություն չունի հուշարձանի հետ, այն բնության հուշարձան է: «Բայց, որպես քաղաքացի, մենք մեր անհանգստությունն ենք հայտնում, չի կարելի նման բան անել: Կարծում եմ՝ պատկան մարմինները, համայնքի ղեկավարությունը պատասխանատու են, ժամանակին արձագանքել են և քայլեր կիրականացնեն այդ ուղղությամբ»,- ասաց նա: