|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր նվաճումներ:
«Մեծ է Ձեր ավանդը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում: Դուք կինոարվեստի այն երախտավորներից եք, որի ստեղծագործությունն ու արվեստը գրանցվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի տարեգրության մեջ՝ ուղենիշ դառնալով կինոռեժիսորների և արվեստագետների համար:
Ձեզ հաջողվել է կինոժապավենին հանձնել մարդկային էության և հոգեվիճակների թաքնված դրվագները, մարդու և բնության փոխառնչությունները, իսկ բացառիկ տաղանդով և վարպետությամբ ստեղծված Ձեր ֆիլմերը պատկերի և շարժման յուրօրինակ զգացողության ու մեկնաբանության, տարածական մտածողության և նոր արտահայտչաձևերի կիրառման փայլուն դրսևորումներ են»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: