|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կիևի ոստիկանությունն ազատել է հայ գործարար Սուրեն Մամայանին, որին առևանգել էին փետրվարի 6-ին, և որի ազատ արձակման համար հանցագործները 500 հազար դոլար փրկագին էին պահանջել. հայտնում է «Интерфакс Украина»-ն:
Ազգային ոստիկանության Կիևի գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ձերբակալվել է մի քանի մարդ, որոնք գտնվել են դեպքի վայրում, որտեղ պահվում էր գործարարը: