|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դահուկորդ Միքայել Միքայելյանն այսօր ձմեռային օլիմպիական խաղերում ավարտեց ելույթները՝ 15 կմ ազատ ոճ մրցատարածությունում 39:25.1 արդյունքով զբաղեցնելով 83-րդ հորիզոնականը: Նա կարողացավ իրենից հետ թողնել տարբեր երկրների 36 մրցակցի:
Եզրագիծը հատելուց հետո Միքայել Միքայելյանը Փհենչհանում գտնվող մարզական լրագրող Խաչիկ Չախոյանին ասել է. «Օլիմպիական մրցաշարն ինձ շատ անհրաժեշտ փորձ տվեց, ինչը, բնականաբար, կօգտագործեմ իմ ապագա մրցելույթների ժամանակ: Ես այնքան էլ գոհ չմնացի իմ ցույց տված արդյունքներից: Չնայած,այնքան էլ լավ մարզավիճակում չէի, արեցի այն, ինչ կարող էի: Իսկ հիմա ես ձգտում եմ ավելի լավ պատրաստվել մինչեւ 20 տարեկան դահուկորդների աշխարհի առաջնությանը»: