|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Իզմիր նահանգում դեռևս անհայտ պատճառներով կործանվել է թուրքական ԶՈւ-ին պատկանող SF-260D տեսակի ուսումնական ինքնաթիռը: Երկրի ԶՈւ գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը:
Վթարի հետևանքով մահացել են ինքնաթիռի երկու օդաչուները, նրանց մարմինները գտել են Իզմիրի «Չիղլի» ավիաբազայից 3 կմ դեպի հյուսիս ընկած տարածքում:
Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: