|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուս լրագրող և հրապարակախոս Ալեքսանդր Նևզորովը Эхо Москвы ռադիոկայանի «Невзоровские среды» հաղորդման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը վերադարձնելու» մասին հայտարարությանը և նրան «վտանգավոր խելագար» անվանել:
«Ադրբեջանում ունենք հարգելի Ալիևին, ով թվում է վտանգավոր խելագար` Երևանի մասին իր խոսակցություններով»,- ասել է Նևզորովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանի բախտն այնքան էլ չի բերում տարբեր երկրների նախագահների առումով։ Լրագրողը բերել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օրինակները:
«Ասենք թե Ալիևի հայտարարությունները նախագահական մարազմ էին և նախագահական քայլ, ընդամենը` նախագահական քայլ, սակայն այդ մտքի շուրջ հավաքվեցին ակադեմիկոսներ, պատմաբաններ և հիմնավորեցին այդ նախագահական մարազմը»,-հավելել է լրագրողը: