|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ներկայացրեց որոշում, ըստ որի` Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի հիմնադրամին Մասրիկ համայնքում 97 հեկտար հողատարածք է նվիրաբերվելու: Հիմնադրամը հետագայում այդ տարածքը հանձնելու է այն կազմակերպությանը, որը կհաղթի առաջին` արդյունաբերական մասշտաբի արևային կայանի` արդեն հայտարարված միջազգային մրցույթում:
Նախարարությունը հետաքրքիր մեխանիզմ է մշակել. հողն անվճար փոխանցվում է սեփականատիրոջը, բայց հողի կադաստրային արժեքը հաղթող կազմակերպությունը կվճարի տվյալ համայնքին` սոցիալական խնդիրների լուծման նպատակով: Սակայն եթե կազմակերպությունը հողատարածքն օգտագործի ոչ նպատակային, ապա հաջորդ պայմանագրով պետությունը իրավունք է ստանում այդ հողատարածքը հետ վերցնելու` ոչինչ չփոխհատուցելով ընթացիկ սեփականատիրոջը: Նպատակը Մասրիկ համայնքում արևային կայան կառուցելն է: