|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունաստանի նախկին ԱԳ նախարար Թեոդորոս Պանգալոսը «Skai» ռադիոկայանի եթերում Թուրքիայի հետ ունեցած սահմանային խնդիրների մասին խոսելիս օգտագործել է Կիպրոսում տարածված «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» արտահայտությունը:
Ըստ Gazetevatan-ի՝ Պանգալուսը նման արտահայտություն է արել Թուրքիայի ու Հունաստանի միջև Էգեյան ծովում առաջացած հերթական սահմանային միջադեպի մասին խոսելիս: «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է: Ես լավ թուրքի չեմ հանդիպել: Ինչքան էլ բարի կամք դրսևորենք, միևնույն է, թշնամին անխիղճ է, պետք է նրա հախից գալ»,- ասել է նա:
Պանգալուսի խոսքերը թուրքական մամուլում խիստ քննադատության են արժանացել: