|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ Քննչական կոմիտեում հայտնել են, որ Մերձմոսկվայի շրջանում երեկ կործանված ռուսական Ան-148-ը պայթել է գետնին բախվելուց հետո. հայտնում է Газета.ру-ն: Ընկնելու պահին օդանավն անսարք վիճակում չի եղել:
Հիշեցնենք, որ նախնական վարկածով` պայթյունը տեղի է ունեցել շարժիչի անսարքության պատճառով: Կատարվածի հետևանքով զոհվել է 71 մարդ:
Ավելի վաղ հայտնաբերվել էր օդանավի սև արկղերից մեկը:
Նշենք նաև, որ կործանման վայրում հայտնաբերվել է մարմնի ավելի քան 400 մաս: