|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայ հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, դատի է տվել դերասանին զրպարտության համար. հայտնում է Мир 24 հեռուստաալիքը:
Վիտալինան նաև պատրաստվում է հայց ներկայացնել չորս այլ անձանց դեմ, որոնք, ըստ նրա, խարդախություններ են արել ընտանիքի ֆինանսական միջոցների և անշարժ գույքի հետ կապված:
«Ինձ համար շատ ցավոտ է պատմել այս մասին հարյուրերորդ անգամ: Ես կարծում եմ, որ մեր հարաբերություններին խանգարեցին կողմնակի անձինք, որոնք ունեն իրենց շահերը: Նրանք օգտվեցին Արմեն Բորիսովիչի տրամադրությունից ու տարիքից»,- ասել է նա: