|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը դեմ է հասարակական վայրերում ծխելու համար սահմանվող տուգանքներին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով տուգանքների չափին, ասաց. «Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց»:
Նշենք, որ ծխելու դեմ բարձր տուգանքներ սահմանող նախագիծը շրջանառության մեջ է դրել առողջապահության նախարարությունը:
«Ես ծխող մարդ եմ, ո՞նց կարամ կողմ ըլնեմ: Չծխող մարդը նորմալ մարդ ա, իսկ ծխող մարդը հիվանդ ա: Ոնց որ հիվանդ մարդուն ասես` դեղ մի խմա, կըլնի՞ տենց»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը` առողջապահության նախարարն ասում էր, որ ծխողներն անհաջողակ են, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Առողջապահության նախարարը դրա համար հաջողության մեջ մեռնում ա»: