|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը չնայած պաշտոնապես չի հայտնել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր համաձայնության մասին, սակայն ակտիվորեն զբաղված է երդմնակալության արարողության նախապատրաստությամբ:
Սարգսյանն անգամ հասցրել է պատրաստել այդ միջոցառման հրավիրյալների ցուցակը, որը կարող է գլխավորել Մեծ Բրիտանիայի թագավորության արքայազն Չարլզը: Այսպիսով, Արմեն Սարգսյանն ուզում է իր բովանդակությամբ «դատարկ» ինչ-որ արտաքին բովանդակություն հաղորդել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում