|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել չթռչել թուրքական Turkish Airlines ավիաուղիներով:
Կառույցn իր Twitter-յան էջում հայատարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Թռչեք «Turkish Airlines»-ով, եթե ցանկանում եք հարստացնել նրանց գլխավոր բաժնետիրոջը՝ լրագրողների ձերբակալող, այլախոհների ոչնչացնող, եկեղեցիներ քանդող, քահանաներ առևանգող, քրիստոնյաներին ճնշող, Կիպրոսն օկուպացնող, քրդերին սպանող և հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը հերքող Էրդողանի ռեժիմին»:
ANCA-ն տեղեկացրել է նաև, որ ամերիկյան NFL-ն ու NBC հեռուստաընկերությունը թուրքական ավիաուղիներից գումարներ են ստանում և վարում է ագրեսիվ հակաամերիկյան քարոզչություն: