|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոլիվուդյան դերասանուհի Ումա Տուրմանը հայտարարել է, որ դարձել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների զոհը: Նա ասել է այդ մասին New York Times-ի հետ հարցազրույցում: Նոյեմբերին դերասանուհին անդրադառնալով Վայնշտեյնի շուրջ ծավավող սկանդալային իրադարձություններին, ասել էր. «Ինձ դուր է գալիս, որ ամեն ինչ դանդաղ հունով է զարգանում, դու արժանի չես գնդակի կրակոցի»: Այդ ժամանակ դերասանուհին չցանկացավ մանրամասն պատմել Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների մասին, խոստանալով պատմել այն ժամանակ, երբ ներքուստ պատրաստ կլինի: Հիմա դերասանուհին սկսել է խոսել, պատմելով, որ 1990 ական թվականներին Վայնշտեյնը հրավիրել է իրեն լոնդոնյան մի հյուրանոց, հրել նրան անկողնու վրա, և փորձել հանել շորերը: Վայնշտեյնի ներկայացուցիչը ի պատասխան այս մեղադրանքների ասել է, որ դերասանուհու պատմածը չի համապատասխանում իրականությանը: