|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵԱՀԿ-ն կշարունակի համատեղ ակտիվ աշխատանքը ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր իտալացի գործընկեր, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է ТАСС-ը:
«Մեր համատեղ ջանքերով ԵԱՀԿ-ն կշարունակի իր ներդրումն ունենալ Մերձդնեստրի և ԼՂ հակամարտություննների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում»,- ասել է Լավրովը:
Ալֆանոն, իր հերթին, նշել է, որ ԵԱՀԿ-ն մտադիր է նպաստել ձգձգված հակամարտությունների լուծման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն: