|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը հավանության արժանացավ և օրենքով սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:
Օրենքով սահմանվել է, որ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Բացի այդ` կառավարության ղեկավարը պետք է ապահովի կառավարության գործունեության հրապարակայնությունը: Վարչապետի որոշմամբ` նիստի մի մասը կարող է դռնբաց անցկացվել:
Ըստ նախագծի՝ կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին:
Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել: