|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական հայտնի «Le Figaro» թերթին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների մասին:
Ըստ NTV-ի՝ Մակրոնը Թուրքիային զգուշացրել է, որ առաջխաղացումը դեպի Սիրիայի այլ տարածքներ շարունակելու դեպքում տարածաշրջանում լուրջ խնդիրներ կլինեն:
«Եթե գործողությունը վերածվի օկուպացիայի և պարզվի, որ դրա նպատակը ահաբեկչության վտանգի դեմ պայքարը չէր, ապա դա մեզ համար կդառնա իրականում լուրջ խնդիր»,- ասել է Մակրոնը:
Նա Թուրքիային կոչ է արել գործողություններ իրականացնելուց առաջ խորհրդակցել իր դաշնակիցների հետ: