|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվել է ընդունել միջազգային զարգացման հարցերով նախարարի տեղակալ Մայքլ Բեյթսի հրաժարականը, ով պատրաստվում էր լքել իր պաշտոնը Lորդերի պալատի նիստից ուշանալու համար. հայտնում է Газета.ру-ն:
«Ես ամաչում եմ, որ իմ տեղում չեմ եղել: Անհապաղ հրաժարականի դիմում կներկայացնեմ վարչապետին: Ներողություն եմ խնդրում»,- ասել է պաշտոնյան:
Մեյը հրաժարվել է ընդունել դիմումը` Բեյթսին կառավարության «բարեխիղճ» անդամ անվանելով: