|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատները մտադիր են Աֆրինը Դամասկոսի վերահսկողությանը հանձնել: Այս մասին ռուսական Известия-ին հայտնել են քրդական շրջանակներից երկու զրուցակից, որոնց անունները չեն նշվում:
«Մենք պատրաստ ենք հանձնել քաղաքն ու հարակից շրջանները, սակայն երաշխիք ստանալ, որ մեր շահերն այստեղ չեն տուժի», - ասել է նրանցից մեկը:
Պարբերականը, հղում անելով ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ Աֆրինի հանձնման հարցում վերջնական համաձայնության կողմերը դեռ չեն եկել: Ըստ աղբյուրի` Ռուսաստանն այս բանակցություններում հանդես է գալիս որպես միջնորդ: