|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանում 37 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է հայազգի ռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանը: Մարիա Սահակյանը ծնվել է Երևանում 1980 թվականին: Համառուսաստանյան պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի ֆակուլտետն ավարտելու հետո նկարահանել է «Հրաժեշտ», «Փարոս», «Էնտրոպիա», «Սխտորը, սոխն ու պղպեղը» ֆիլմերը: Մարիան հինգ երեխայի մայր էր: