|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չեխիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է գործող նախագահ Միլոշ Զեմանը, ով համարվում է Եվրոպայում Մոսկվայի կողմից նշանակված բարձրագույն պաշտոնատար անձանցից մեկը: Զեմանը հավաքել է 51, իսկ նրա մրցակից Դրագոշը` 48 տոկոս ձայն:
Ճիշտ է, խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Չեխիայում նախագահի պաշտոնը խորհրդանշական է, սակայն Միլոշ Զեմանը մշտապես իր վրա ուշադրություն է բևեռել ԵՄ քաղաքական կուրսի հետ չհամընկնող հայտարարություններով: