|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը խորհրդարանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ լսումների ժամանակ հայտնեց, որ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ:
Հարությունյանի խոսքով` ընդամենը 125 կիլոգրամ բանջարաբոստանային սերմեր են ներմուծվել, իսկ սերմերի շուկան ՀՀ-ում ազատականացված է:
Նա պնդեց, որ նախարարությունը որևէ ընկերության հետ չի համագործակցում, նաև հավելեց, որ ՀՀ-ում այս պահի դրությամբ չկա որևէ օրենսդրական ակտ, որը կարգելի ԳՁՕ սերմերի ներմուծումը:
Փոխնախարարն ընդգծեց, որ ՀՀ-ում ԳՁՕ պարունակող սննդամթերքը վաճառքի դեպքում պետք է բաղադրության մասին մակնանշում ունենա, եթե 0.9 տոկոսից բարձր է:
Հարությունյանը տեղեկացրեց, որ նոյեմբերին խորհրդակցություն է անցկացվել նախարարությունում, քննարկվել է այս հարցը, ստեղծվել է հանձնաժողով ԳՁՕ-ների կիրառման վերաբերյալ ուսումնասիրությունների նպատակով, ապա ձևավորված ուսումնասիրությունները ներառվել են նախագծում, որը կդրվի շրջանառության մեջ: