|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալ» շարունակում է մնալ եվրոպական հեղինակավոր մարզական պարբերականների ուշադրության կենտրոնում: Արդեն հայտնի է, որ հայ ֆուտբոլիստը ժամանել է Լոնդոն, սակայն մայրաքաղաքային ակումբը հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը պաշտոնապես չի հաստատել:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում «Արսենալ»-ի երկրպագուներից մեկը բարի գալուստ է մաղթել հայ ֆուտբոլիստին: Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը պայմանագիր կստորագրի մանչեսթերյան ակումբի հետ: Հայ ֆուտբոլիստը ներառված է հենց այս գործարքում: Չիլիացու տրանսֆերի մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել, սակայն Մանչեսթերում սկսվել են Սանչեսի անվանական մարզաշապիկների վաճառքը: Սպասվում է, որ առաջիկա ժամերին կհաստատվի 2 ֆուտբոլիստների տեղափոխության մասին: