|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հունվարի 21-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի «3-րդ մաս» կոչվող թաղամասում տեղի է ունեցել փլուզում:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Թումանյան քաղաքի «3-րդ մաս» թաղամասին հարակից լանջային հատվածում առկա է հողազանգվածի (մոտ 12 մ x 50 մ) մոտ 50 մ տեղաշարժ. բնակավայրերին վտանգ չի սպառնում:
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ԲՊԱՀՎԿՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Մ-ին և ՃԿԱԿ-ում տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչին: